Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ![]() 5 մայիսի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ են նվաճել: Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթել է թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Այսպիսով, հայ ըմբիշներն առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևին: Գրիգորյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետև առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Սոներ Դեմիրտասին (Թուրքիա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |