Երեւանը կարեւորում է Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի համատեքստում 7 նոյեմբերի 2007 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ֆինլանդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հետ: 2008թ. հունվարին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ նախարար Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքը, հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունները` ընդգծելով դրանց առավել ակտիվացման եւ երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման վերաբերյալ` արձանագրելով, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցությունը մեծ ծավալներ չունի, սակայն վերջին շրջանում Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշների աճ է նկատվում: ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլը եւ կարագավորման հեռանկարները, խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |