Հայաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես հրավիրվել է դիտորդներ ուղարկելու Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին հետեւելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրերս պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի ԿԸՀ-ից` դիտորդներ ուղարկելու Պետդումայի ընտրություններին հետեւելու համար: Ինչպես հայտնել է Հայաստանի ԿԸՀ-ի մամլո քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ԿԸՀ-ի հայ դիտորդական առաքելության կազմը դեռ որոշված չէ:



Նշենք, որ Ռուսաստանի ընտրություններին հետեւելու են նաեւ հայ խորհրդարանակնները: Այդ մասին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպմանը հոկտեմբերի 31-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը:



Ռուսաստանը ավելի քան 300 միջազգային դիտորդ է հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու համար: 2007 թվականի դեկտեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 11 կուսակցություն, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---