National Interest. ՀՀ-ն գնել է «Իսկանդերները» ադրբեջանական ագրեսիան զսպելու համար 6 մայիսի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները ձեռք է բերել ադրբեջանական ագրեսիվ ծրագրերը զսպելու համար: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արեգ Գալստյանը National Interest-ում հրապարակված հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության մասին Washington Times-ի հոդվածում փաստերն աղավաղված են: Ուստի ընթերցողի մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել հակամարտության իրական պատճառների և Անդրկովկասում ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետը նշում է, որ իրականում Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի պատմական տարածքն է, որը բոլշևիկյան կառավարությունը քաղաքական նկատառումներով փոխանցել էր Ադրբեջանին: «ԽՍՀՄ-ը տարածքային էքսպանսիա էր իրականացնում Իրանի դեմ. ստեղծելով Ադրբեջան անվանումով հանրապետություն, Մոսկվան իր նկրտումներն էր հայտնում իրանական Արևմտյան և Արևելյան Ատրպատական գավառների հանդեպ: Այդպիսով, հայկական Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի փոխանցումն Ադրբեջանին հիմնված էր խորհրդային ղեկավարության պրագմատիկ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա»,-գրում է Գալստյանը: Նա նաև անդրադարձել է 2016-ի ապրիլյան պատերազմին, երբ ադրբեջանցիների զանգվածային հարձակման ժամանակ խաղաղ գյուղերի և քաղաքների դեմ կիրառվեցին սպառազինության ամենավտանգավոր տեսակները, այդ թվում ՏՈՍ-1 ծանր հրանետ համակարգը: «Եթե ուշադիր վերլուծելու լինենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտումները և քաղաքացիական բնակչության դեմ գործողությունները, հասկանալի կդառնա, թե ինչու է Հայաստանը «Իսկանդերներ» գնել ՌԴ-ից: Պաշտոնական Երևանը դիտարկում է «Իսկանդեր» համակարգերը ոչ թե որպես ահաբեկման, այլ որպես Բաքվի ագրեսիվ պլանների զսպման տարր»,-ասվում է հոդվածում: 2016-ի սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |