Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն է սպասվում 5 մայիսի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն, իսկ ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով: Այդ մասին հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ մայիսյան Եռատոնին նվիրված՝ տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են: Նա հայտնել է, որ զորամասերում արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Մայիսի 6-ին հանդիպումներ են նախատեսված կրթօջախներում: Նախարարը նշել է նաև, որ շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն, հայտնում է Արցախպրես-ը: Մայիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, որոնք առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ: Մնացականյանը հավելել է նաև, մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ծաղիկներ կդրվեն. հարգանքի տուրք կմատուցվի ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին: Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Ընթերցեք նաև. ԱՀ ՊՆ. ԼՂ հիմնահարցն ուժի դիրքերից լուծելու հակառակորդի փորձերը ձախողվելու են Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |