HBO-ն 4 նոր սերիալ կնկարահանի «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով![]() 5 մայիսի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - HBO կինոընկերությունը 4 նոր սերիալ կնկարահանի «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով, ընկերությունը 4 սցենարիստի կներգրավի: Սերիալների վրա կաշխատեն Մաքս Բորենշտայնը («Կոնգ. Գանգի կղզին» 2017 և «Գոձիլա» 2014), Ջեյն Գոլդմանը («Kingsman. Ոսկե մատանի», 2017), Բրայան Հելգելենդը («Առասպելը», 2015 և «Բոռնի գերազանցությունը», 2004) և Քարլի Վրեյը («Ցնորվածները» սերիալ): Գոլդմանն ու Վրեյը անմիջապես «Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինի հետ կաշխատեն: Այդ մասին հայտնում է RTVi-ն Variety-ի վրա հղումով: HBO-ի ներկայացուցիչը չի նշել, թե ինչ ժամկետներ են ներկայացվել սցենարիստներին: «Մենք այնքան ժամանակ կծախսենք, որքան հարկավոր կլինի սցենարիստներին և, ինչպես մեր մյուս հեռանկարային նախագծերի դեպքում, մենք կգնահատենք դրանք, երբ տեսնենք սցենարները»,-ասել է նա: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև.Իսլանդական կրոնան արժևորվել է «Գահերի խաղի» շնորհիվ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |