Լավրով. Հայաստանի ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել ԻՊ-ին 5 մայիսի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանները պատրաստ են դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նա ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորւմը չի պատրաստվում վայր դնել զենքը, խմբավորման գրոհայիններն ակտիվորեն գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այլ նաև ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ: «Այս փուլում խմաբվորումն ակտիվ գործում է Աֆղանստանում, հատկապես հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են մեր դաշնակից երկրներին: ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները (ԱԱՀՈւ) մշտապես պատրաստ են գործողությունների, պատրաստ են նաև ռուսական ռազմակայանները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում ու Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, այդ առաջնահերթությունները կպահպանվեն»,-ասել է Լավրովը: Նախարարը հավելել է, որ Ռուսաստանն անպայման հասնելու է ահաբեկչական խմբավորման ջախջախմանը: 2016-ի նոյեմբերի 16-17-ին Մինսկում միջազգային գիտառազմական կոնֆերանս է տեղի ունեցել ՀԱՊԿ միավորված կենտրոնակայանի նախաձեռնությամբ` նվիրված «ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման խնդիրներին` ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման շահերից ելնելով: «ՀԱՊԿ միավորված շտաբի, ՀԱՊԿ անդամ երկրների շտաբերի ներկայացուցիչները քննարկել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բազմազգ զորակազմերի արդյունավետ կառավարման խնդրահարույց հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |