Հայաստանում վճարովի ճանապարհներ կարող են հայտնվել![]() 5 մայիսի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարող են հայտնվել վճարովի ճանապարհներ: Այս մասին է հայտարարել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը: Նախարարի խոսքերով, վճարովի ճանապարհները լինելու են այլընտրանքային՝ անվճարների պահպանմանը զուգահեռ: «Մասնավորապես, քննարկվում է դեպի հանրապետության հարավ` Սիսիան-Ագարակ գնացող հատվածում ունենանք վճարովի ճանապարհ... Անվճարի և վճարովիի ժամանակային տարբերությունը այդ հատվածում կլինի 3-ից 3,5 ժամ», - ասել է նա: Այս պահին ՀՀ-ում վճարովի ճանապարհներ չկան: Նմանատիպ ծրագրեր են մշակվում նաև Ադրբեջանում ու Վրաստանում, իսկ ԵՏՄ երկրներից վճարովի ճանապարհներ կան ՌԴ-ում, Բելառուսում ու Ղազախստանում: Կարդացեք նաև. Նախարար. Գծատերեր չենք ունենա Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |