Նախարար. Ուղևորներ փոխադրող վարորդները չպետք է մեքենան վարեն 8 ժամից ավելի![]() 6 մայիսի 2017 - 09:11 AMT PanARMENIAN.Net - Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները չպետք է մեքենան վարեն 8 ժամից ավելի: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ ուղևորափոխադրումների շուրջ իրավիճակը սրվել է հատկապես Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, երբ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ քննարկել է հարցը, գրում է Aysor.am-ը: Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: «Օրենքի փոփոխություններ ստացանք, ունեցանք նոր օրենք, որը սահմանում է՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն, անպայման, պետք է ունենան մի քանի վարորդ, ինչը սահմանափակում է վարորդի վարելու ժամանակը, 8 ժամից ավելի վարդորդն իրավունք չունի վարի մեքենան», - մանրամասնել է նախարարը։ Նա ընդգծել է՝ օրենքով կանոնակարգվում է նաև մեքենայի տեխնիկական վիճակը. «Բացի այդ, երթուղի դուրս գալուց առաջ վարորդն, անպայման, պետք է անցնի բժշկական քննություն»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |