ԵՏՄ տարածքում արդեն դեղամիջոցների միասնական շուկա է գործում![]() 6 մայիսի 2017 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում սկսում է գործել դեղամիջոցների միասնական շուկան: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵՏՄ անդամ երկրների կողմից դեղամիջոցների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունները վավերացնելուց հետո ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև միության անդամ երկրների կողմից պատրաստված փաթեթը, որը բաղկացած է 23 փաստաթղթից: «Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրի դեղամիջոցների ազգային շուկաները միավորվում են և սկսում են աշխատել միասնական ձևաչափով»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը: ԵՏՄ անդամ երկրների արտադրողները կկարողանան դեղերի գրանցման հայտ ներկայացնել և դրանք շրջանառության մեջ դնել միասնական ընթացակարգերով` նվազեցնելով վարչարարական ծախսերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |