Նորընտիր պատգամավորները ստացել են մանդատները 6 մայիսի 2017 - 09:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մայիսի 5-ի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նորընտիր պատգամավորներին է հանձնել պատգամավորական մանդատները: Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից: «Ելք» դաշինքից խորհրդարան անցած գործիչները մանդատները ստանալու համար չէին ներկայացել: ԿԸՀ նախագահն ընթերցել է նրանց անունները, բայց մոտեցող չի եղել, գրում է Panorama.am: Օրենսդիր մարմնում աշխատել պատրաստվող կանանց Մուկուչյանը վարդեր է նվիրել: ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կին է: Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |