Մոուրինյոն ակնարկել է, որ Մխիթարյանը չի մասնակցի «Արսենալի» հետ խաղին![]() 6 մայիսի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 7-ին կայանալիք «Արսենալի» հետ խաղին: «Պահեստայինները, որոնք շատ են խաղացել, քանի որ ապրիլին 9 հանդիպում ենք ունեցել, իսկ սա 10-րդը կդառնա 4,5 շաբաթվա ընթացքում, չեն մասնակցի առաջիկա խաղին»,-ասել է Մոուրինյոն, գրում է 101 Great Goals-ը: Դա կարող է նշանակել, որ Մխիթարյանը, Անտոնիո Վալենսիան, Էրիկ Բեյլին, Փոլ Պոգբան, Անդեր Էրերանն և Մարկուս Ռաշֆորդը գուցե չմասնակցեն «Արսենալի» հետ խաղին: Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ: Խոսքն այն գոլի մասին է, որն օգնել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 3:0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»: Այն ստացել է երկրպագուների ձայների 32%-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |