Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել 6 մայիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի և Երևանի օդանավայականների միջև հնարավոր է՝ ուղիղ չվերթներ իրականացվեն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքը: Նշվում է, որ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը: Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա բացի ճանապարհորդների ժամանակը խնայելուց, հարմարավետությունից, նաև զգալի կխթանի զբոսաշրջությունը, բիզնես ճանապարհորդությունների թվի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը և կնպաստի ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացմանը: Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի և գործադիր տնօրենի տեղակալ և արտաքին կապերի գծով տնօրեն Թրևոր Դեյլիի հետ քննարկումները, կայքի հաղորդմամբ, Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի և «Զվարթնոց» օդանակավակայանի միջև ուղիղ չվերթներ մեկնարկելու վերաբերյալ դրական և կառուցողական գաղափարներ փոխանակելու հնարավորություն են տվել: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննարկումներում ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Վերջինս նշել է, որ ուղիղ չվերթների գաղափարը համահունչ է նաև Լոս ԱՆջելեսի օդանավակայանի զարգացման տեսլականի հետ, որով նախատեսում են մոտ $5 մլրդ-ի ներդրում իրականացնել, ավելացնել ուղիղ չվերթների քանակն ու ուղղվածությունը՝ օդանավակայանը դարձնելով կարևոր միջազգային զբոսաշրջային հանգույց: «Մենք ողջունում ենք մեր կառուցողական համագործակցությունը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ղեկավարության հետ և գնահատում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը», - ասել է Ռաֆֆի Համբարյանը: Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668.589 մարդ, որը 28.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Կարդացեք նաև՝ Թուրքական լոուքոսթերը թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |