Արաբկիրի թաղապետ. Ծառերը հատվել են անվտանգության նկատառումից ելնելով![]() 6 մայիսի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ծառերը հատվել են, քանի որ վնասված ու փտած են եղել: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: «Մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա: Մինչ տվյալ ծառերի հատումը տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիի բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում և հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ: Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները»,- գրել է Վարդանյանը: Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ հրապարակված լուսանկարները ևս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերը, իսկապես, եղել են փտած: «Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մեր մասնագետների մշտական հոգածության ներքո և հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր»: Մայիսի 5-ին ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածու Գոհար Աբաջյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շինության դիմաց տեղակայված հատված ծառերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |