Ֆրանսիայում արգելել են չափազանց նիհար մոդելների ցուցադրել 6 մայիսի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է չափազանց նիհար մոդելների մասնակցությունը նորաձևության ցուցադրություններին և գովազդային նկարահանումներին: Դա թելադրված է ինչպես մոդելների, այնպես էլ մյուս քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ, առաջին հերթին երիտասարդ կանանց: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը: Ըստ նրա, գեղեցկության անբնական և անիրական չափանիշները շատերի մոտ անլիարժեքության բարդույթ են առաջացնում, ինչն, իր հերթին, քրոնիկ թերսնուցման է հանգեցնում, գրում է BBC-ին: Ըստ նոր կանոնների, որոնց խորհրդարանը հավանություն էր տվել 2 տարի առաջ, աշխատանքի ընդունվելիս մոդելը պետք է առողջության մասին տեղեկանք ներկայացնի բժշկից, այդ թվում առ այն, որ մարմնի զանգվածի ինդեքսը (քաշի ու հասակի հարաբերակցությունը) նորմայի սահմաններում է: Օրենքը խախտելու համար մինչև 75.000 եվրո տուգանք է սահմանվել կամ մինչև 6 ամսվա ազատազրկում: Հոկտեմբերի 1-ից կփոխվեն նաև լուսանկարների հետ աշխատանքի կանոնները: Ֆոտոխմբագրի օգնությամբ շտկված ֆոտոմոդելնեի լուսանկարները պետք է մակնշված լինեն՝ «լուսանկարը խմբագրված է»: Նմանատիպ նորմեր են վերջին շրջանում ընդունվել Իտալիայում, Իսպանիայում և Իսրայելում: Ըստ բժիշկների, ավելի քան 30.000 ֆրանսիացի տառապում է անոռեքսիայից (հյուծում), որոնց 90 տոկոսը երիտասարդ կանայք են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |