Ադրբեջանցիները 60 մմ ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ են կիրառել

Ադրբեջանցիները 60 մմ ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ են կիրառել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

«Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ,հակառակորդը մայիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---