Հասրաթյան. Հակառակորդը երևակայական «հաղթանակներ» է տանում հայկական զորքերի դեմ![]() 8 մայիսի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հարևան երկրի ագիտպրոպն «իր երևակայության դաշտում կրկին հաղթական մարտեր» է ծավալել հայկական զորքերի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով ադրբեջականան ԶԼՆ-ների հրապարակումներին: «Այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այն է, որ տարածվող տեղեկություններն իրենց անգրագիտությամբ ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն»,- գրել է Հասրաթյանը: Մայիսի 7-ին ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, իբրև թե հայկական կողմի հետ գործակցող և հետախուզական նյութեր փոխանցող քաղաքացիականների և զինվորականների խումբ են հայտնաբերել և վնասազերծել: Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |