Սառնաղբյուրում 5 աղբաման է տեղադրվել՝ ՀԿ-ի նախագահին ծննդյան նվերների փոխարեն![]() 8 մայիսի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի երիտասարդների կողմից համայնքում տեղադրվել է 5 նոր աղբաման՝ համայնքի աղբահանության խնդիրը թեթևացնելու նպատակով: Սառնաղբյուրի «Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Այվազյանը դեռևս 2015-ին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով բոլոր ընկերներին իր ծննդյան օրվա նվերների փոխարեն, նվիրատվություն անել նախաձեռնության համար, որպեսզի ձեռք բերվեն աղբամաններ: «Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ ընկերներիս շրջանում: Կարծում եմ՝ ծնունդը նշելու ամենալավ տարբերակը ծննդավայրիս համար ինչ-որ կարևոր և մնայուն գործ անելն է: Համոզված եմ՝ համայնքում աղբն աղբամաններում թափելու մշակույթը նույնպես կզարգանա բնակիչների շրջանում և կհայտնվեն այլ մարդիկ ևս, ովքեր կփորձեն ինչ-որ բան փոխել իրենց ծննդավայրում», - նշում է Այվազյանը: Չնայած համայնքում պարբերաբար աղբահավաք մեքենա է շրջում, սակայն աղբահանության խնդիրը արդիական է և հրատապ լուծման կարիք ունի, քանի որ աղբի հիմնական մասը թափվում է սելավատարները, գետն ու հայտնվում ջրամբարում, որը ծառայում է ոռոգման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |