ՀՀ ՊՆ. Անկարայի ռազմաքաղաքական գործունեությունը Բաքվում սպառնալիք է Մոսկվայի համար

ՀՀ ՊՆ. Անկարայի ռազմաքաղաքական գործունեությունը Բաքվում սպառնալիք է Մոսկվայի համար

PanARMENIAN.Net - Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ դրանով իսկ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ երկխոսության շատ դրական շրջանում է, սակայն, այնուամենայնիվ, ես աչքաթող չէի անի այդպիսի լուրջ սպառնալիքը»,-ասել է նա:

Ըստ ՊՆ ղեկավարի, Անկարան նաև «ժխտական դերակատարություն ունի ղարաբաղյան հարցում՝ բացահայտ սատարելով Բաքվին և քաղաքականապես և սպառազինություն ու տեխնոլոգիաներ առաքելով, տեսուչների գործուղելով և բազում այլ ուղղություններով, ինչը փոխում է դինամիկան տարածաշրջանում»: «Դա լուրջ սպառնալիքներ է ստեղծում, այդ թվում Ռուսաստանի հարավում, քանի որ դա տեղի է ունենում Դաղստանի սահմանների մոտ»,-հավելել է Սարգսյանը:

Նա նաև հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ իր տարածքում օտարերկրյա պետությունների նոր ռազմակայաններ տեղակայել իր տարածքում, այդ թվում՝ ռուսական, սակայն մտադիր է արդիականացնել Գյումրիի ռուսական ռազմակայանը:

«Այս պահի դրությամբ որևէ քննարկում ՀՀ տարածքում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելու մասին չի ընթանում: Մենք այդպիսի հարցում չունենք նաև ռուսական կողմից»,-ասել է ՊՆ ղեկավարը: Նա նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը մեծ նշանակություն ունի:

«Մենք ինտենսիվ քննարկումներ ունենք մեր ռուս գործընկերների հետ արդիականացման, հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են համագործակցության նոր ձևեր լինել», -ասել է նախարարը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է:

«Ռուսաստանն աջակցում է ՀՀ-ում ՀՀ ԶՈւ հզորացմանը: Այս պահի դրությամբ մենք ՌԴ հետ շատ ծրագրեր ունենք՝ ռազմական կրթությունից մինչև վիրահատությունների համատեղ պլանավորում»,-հավելել է նա:

Ընթերցեք նաև. Սարգսյան. Ուժի գործադրումը չի կարող կարգավորել հակամարտությունները

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---