ՀՀ նախագահն ու Իրանի ՊՆ ղեկավարը քննարկել են երկու երկրների պաշտպանական համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախարար Մոհամմադ Նաջարին Հանրապետության Նախագահին փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը` կարեւորելով փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այդ համատեքստում նախարարի այցը Հայաստան: Զրուցակիցները խոսել են պաշտպանական բնագավառում համագործակցության հնարավորությունների մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---