Հայաստանը կարող է մասնակցել Սիրիայի ականազերծմանը![]() 8 մայիսի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Երևանը մտադիր է մասնակցել Սիրիայի ականազերծմանը և կշարունակի հումանիտար օգնությունն այդ երկրի բնակչությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Հայաստանը մեծ սիրով է հումանիտար օգնություն ցուցաբերում Սիրիայի ժողովրդին: Մենք շատ շնորհակալ ենք ռուս գործընկերներին, որոնք ապահովում են հումանիտար բեռների առաքումը ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռներով: Մենք կշարունակենք այդ աջակցությունը նաև առաջիկայում», -ասել է Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: Ըստ նրա, Երևանն ու Մոսկվան ակտիվ երկխոսություն են վարում Սիրիայի հարցի շուրջ: «Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների հնարավոր մասնակցության հարցը հումանիտար ականազերծմանը, որն իրականացնում է Ռուսաստանը Սիրիայում»,-հավելել է նախարարը: Նույն հարցազրույցում Վիգեն Սարգսյանը հայտարարել է նաև, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ դրանով իսկ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |