Հնգյակից երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, տղայինը՝ ծայրահեղ ծանր![]() 8 մայիսի 2017 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Երևանում ծնված հնգյակից երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, տղայինը՝ ծայրահեղ ծանր: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ մայիսի 8-ին այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։ Հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Փոքրիկը ծնվելուց հինգ ժամ անց սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի, նրան միացված է CPAP համակարգ։ Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի մեկնաբանությամբ այս նորածինների մոտ առկա խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ և հետևանք են նրանց օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացման։ Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին հաղորդել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել առաջացած խնդիրների դեպքում։ Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: Կարդացեք նաև՝ Հնգյակի ծնողներին խորհուրդ էր տրվել ռեդուկցիայի դիմել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |