Մայիսի 11-15-ը սպասվում է անձրև, ջերմաստիճանը կնվազի![]() 10 մայիսի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 11-ին, 12-ին և 14-ին, 15-ին` հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքում մայիսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |