Ապրիամովն ԱԻՆ-ում վերահսկելու է քաղպաշտպանության ոլորտն ու խորացնելու է ՌԴ հետ գործակցությունը![]() 10 մայիսի 2017 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը համակարգելու և վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը: Այս մասին մայիսի 10-ին ընդլայնված խորհրդակցության ժամանակ ասել է նախարար Դավիթ Տոնոյանը՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ փոխնախարարին: Տոնոյանը նախանշել է նրա համակարգման ոլորտները, ինչպես նաև՝ անդրադարձել վերջերս արված նոր նշանակումներին: «Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք և հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում»,- ասել է նախարարը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր: Նախարար Տոնոյանն անդրադարձել է նաև համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին և ներկայացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գևորգյանին: Նախարարը հաջող և արդյունավետ ծառայություն է մաղթել նորանշանակ պաշտոնյաներին: Խորհրդակցության ընթացքում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարվել է նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |