Արարատի զորամասերից մեկում նորակառույց մատուռ է օրհնվել

Արարատի զորամասերից մեկում նորակառույց մատուռ է օրհնվել

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 8-ին, Արարատի զորամասերից մեկում կատարվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռի օրհնության կարգը:

Մատուռը կառուցել են զորամասի հենակետերից մեկում՝ զինծառայողների ուժերով ու անմիջական մասնակցությամբ:

Օրհնության կարգը կատարել է Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը՝ մասնակցությամբ զորամասի գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի և ճեմարանի սան Ռոբերտ Զեյնալյանի:

«Այսօր հաղթական օր է բոլորիս համար, և այդ կարևոր հաղթանակը ձեռք բերվեց Աստծո անմիջական օգնությամբ, իսկ ձեր կյանքում այս օրը կդաջվի նաև ձեր ձեռքերով վեր հառնված մատուռի օրհնության օր»,- ասել է քահանան, հաղորդում է Արարատի Սբ Հակոբ եկեղեցու ֆեյսբուքյան էջը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---