2008 թվականին Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվելու` Cooperative Longbow եւ Cooperative Lancer

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության) Cooperative Longbow («Համատեղ Աղեղ») հրամանատարաշտաբային եւ Cooperative Lancer («Համատեղ Նիզակակիր») դաշտային զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:



Եվրոպայում Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության պատասխան նամակում բարձր է գնահատվել Հայաստանի կողմից շարունակական օժանդակությունը ԳՀԽ զորավարժությունների ծրագրին եւ դրանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---