ԱՐԱՐԱՏ կոնյակները՝ Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթի մրցանակակիրներ![]() 10 մայիսի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում: Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին: Այս տարի մրցույթը, որին մասնակվել է ավելի քան 400 խմիչք աշխարհի մոտ 20 երկրից, անց է կացվել մարտի 5-ից 6-ը: Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթին հանդես են գալիս ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջադեմ մասնագետներ, այդ թվում օն և օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ եւ ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքների վրա: Ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ամբողջ պատմության ընթացքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |