Վերականգնված «Մետրոպոլիս» համր-ֆիլմը 1-ին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին![]() 10 մայիսի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային կինոյի պատմության ամենանշանակալի գործերից մեկի՝ «Մետրոպոլիս» համր-ֆիլմի ցուցադրություն տեղի կունենա Երևանում: Ցուցադրումը կուղեկցվի գերմանացի հայտնի «համր ֆիլմերի դաշնակահար» Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի նվագակցությամբ և տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 19.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Գերմանական թերևս ամենահայտնի համր ֆիլմ «Մետրոպոլիսը» 2010թ. վերականգնված տարբերակով և Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի երաժշտական նվագակցությամբ առաջին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին: 1927թ. էկրան բարձրացած այս ֆիլմը համարվում է էքսպրեսիոնիստական կինոարվեստի հանրաճանաչ գործերից մեկը և շատ արվեստագետների ներշնչման աղբյուր: Այս գիտաֆանտաստիկ ֆիլմն իր տեսակի մեջ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր և համարվում է բլոկբաստերի վաղ նախատիպը: Այն նաև այն ժամանակների ամենաթանկ ֆիլմերից է: Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակով ներկայացվող ֆիլմի պրեմիերան կայացել է 2010թ. փետրվարին՝ Բեռլինալեում: Դեռևս 2001թ. նույն հիմնադրամի կողմից վերականգնված և կրկին Բեռլինալեում ներկայացված ֆիլմի տարբերակն այն ժամանակ, առհասարակ առաջինը որպես ֆիլմ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային վավերագիր ժառանգության մեջ: Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում։ «Մետրոպոլիս» համր-ֆիլմ-համերգի ցուցադրությունը՝ դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի նվագակցությամբ մայիսի 13-ին՝ ժամը 15.00-ին տեղի կունենա նաև Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |