Բուքմեյքերները շարունակում են Արծվիկին «Եվրատեսիլի» ֆավորիտներից համարել![]() 10 մայիսի 2017 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հովհաննիսյանը միջազգային երգի մրցույթի ֆավորիտների հնգյակում է։ Այդպիսի գնահատական են տալիս միջազգային բուքմեյքերները, որոնք ներկայացրել են «Եվրատեսիլ- 2017»-ի մասնակիցների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Բուքմեյքերներն Արծվիկին 4-րդ տեղն են տալիս, առաջին տեղում է Իտալիայի ներկայացուցիչը, երկրորդ՝ Պորտուգալիայի, երրորդ՝ Բուլղարիայի ներկայացուցիչը: «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած 1-ին կիսաեզրափակչի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Նա ներկայացել է Fly wiht Me երգով: Եզրափակիչ փուլ են անցել նաև Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Բելգիան և Կիպրոսը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |