Գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու դեմ![]() 10 մայիսի 2017 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի հասարակության մի մասը դեմ է Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը: Գերմանական Rheinmetall խոշորագուն ռազմարդյուանբերական ընկերությունը երեք տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ մոտ 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Սակայն ընկերությանն այդպես էլ չի հաջողվել Թուրքիայում տանկերի արտադրության թույլտվություն ստանալ: Rheinmetall-ի հայցը պարբերաբար մերժում է նաև Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովը, թուրքական Türkiye թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Գերմանացիների մեծ խումբ ցույցի է դուրս եկել՝ բողոքելով Թուրքիայում գերմանական տանկերի գործարան հիմնելու դեմ: Բեռլինում կազմակերպված ցույցի ժամանակ մարդիկ պատրաստել են տանկի մակետի, ապա ձևացնելով, թե թուրքական տանկը գրոհում է իրենց վրա, ձեռքերը վեր բարձրացնելով ընկել են գետնին: Ցույցի ժամանակ նաև վանկարկվել է «Ոչ մի տանկ Էրդողանին» կարգախոսը, օգտագործվել են նաև նույն կարգախոսը կրող պաստառներ: Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը նշել էր, որ Թուրքիայում գործարան հիմնելու համար գերմանական ընկերությունը որևէ թույլտվության կարիք չունի: Սակայն տեխնոլոգիաների տեղափոխման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվությունը: Հայտնի է նաև, որ Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ինչի պատճառով էլ նախագիծը մերժվում է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |