Հրազդան գետի փրփրելու պատճառները հայտնի են, որոնում են մեղավորներին![]() 10 մայիսի 2017 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հրազդան գետի վրա փրփուրի հայտնվելու պատճառները պարզվել են, մեղավորներին փնտրում են, լրագրողներին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ «Լաբորատոր հետազոտությունների նախնական տվյալներով, գետում հայտնաբերվել է մեծ քանակությամբ մաքրող և լվացող միջոցներ, ինչի առթիվ կստուգվեն գետի հունի երկայնքով գործող բոլոր կազմակերպությունները»,- ասել է Մինասյանը՝ ընդգծելով, որ այդ միջոցները մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, գրում է Նովոստի Արմենիան։ Երևանում Հրազդանի կիրճին հարող տների բնակիչներն ապրիլի վերջին դիմել են Բնապահպանության նախարարություն և հայտնել, որ Հրազդան գետի վրա տարօրինակ փրփուր է հայտնվել։ Ահազանգները բնապահպանության նախարարությունում ստացվել են ապրիլի 28-ին և մայիսի 6-ին, որոնց հիման վրա գերատեսչության փորձագետները ջրառ են կատարել` լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով։ Նախարարը միաժամանակ նշել է, որ դա բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ ջրահեռացման և ջրամատակարարման արդյունավետ մեխանիզմի և համակարգի բացակայության հետևանք է։ Photo` Վահե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |