Բրեդ Փիթի մասնակցությամբ «Պատերազմի մեքենան» դրամայի թրեյլերը համացանցում է (վիդեո) 12 մայիսի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է «Պատերազմի մեքենան» կատակերգական դրամայի թրեյլերը, որի արտադրությամբ զբաղվում է Netflix ծառայությունը: Նոր ֆիլմում գլխավոր դերերը կատարում են հոլիվուդյան առաջին մեծության դերասաններ Բրեդ Փիթն ու Թիլդա Սուինթոնը: Ֆիլմը ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների պատմության ամենասկանդալային դեմքերից մեկի՝ գեներալ Սթենլի Մաքքրիսթալի կենսագրության մասին է, որի դերը կատարում է Փիթը: Զինվորականի կարիերայում եղել և սրընթաց վերելք, և վաղաժամ պաշտոնանկություն 2010-ին Rolling Stones-ում հայտնված սկանդալային հոդվածից հետո: Լրագրողներին հայտնի էր դարձել, որ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հրամանատարն ու նրա խորհրդականները հրապարակավ քննադատել են նախագահ Բարաք Օբամային և նրա վարչակազմի անդամներին, գրում է Kino-Teart.ru-ն: Ֆիլմը հիմնված է Մայքլ Հեսթինգսի «Կոորդինատներ. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի խենթ ու սարսափելի աստառը» բեսթսելեր դարձած վեպի վրա, որը գրվել է լրագրողական հետաքննությունից հետո, որը բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձավ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա մայիսի 26-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |