ԱՄՆ-ում մտադիր են արգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող չվերթներում![]() 11 մայիսի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կարող են արգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող ինքնաթիռներում: Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է այդպիսի հնարավորությունը, հայտնում է Reuters-ը: Ըստ գործակալության, արգելքը կարող է վերաբերել մի քանի խոշոր ամերիկյան ավիաընկերությունների՝ United Airlines-ին, Delta Air-ին և American Airlines-ին: Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) կարող է հայտարարել սահմանափակումների ընդլայնման մասին արդեն առաջիկայում: Այն երկրների ցանկը, որի չվերթներում կգործի արգելքը, դեռ հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը և քննարկել հնարավոր սպառնալիքները ավիաընկերությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձնաց հետ»,-հայտարարել է DHS-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Լապանը՝ հավելելով, որ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել: Մարտի վերջում ԱՄՆ իշխանություններն արգելեցին էլեկտրոնիկա անցկացնել Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ԱՄՆ ուղևորվող ավիաչվերթներում: Սահմանափակումները վերաբերում են բջջայիններից և սմարթֆոններից խոշոր սարքերին: Բացառություն են կազմում միայն բուժսարքավորումները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |