Սիրիացի ապստամբներն ու քրդերն ազատագրել են ԻՊ-ից ռազմավարական նշանակությամբ Տաբկան![]() 11 մայիսի 2017 - 12:14 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հայտարարել են սիրիական Տաբկա քաղաքն ու քաղաքի հարևանությամբ գտնվող ամբարտակը «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելու համար: Տաբկայով է անցնում Ռաքքայի մատակարարման ուղին: Սիրիայի ընդդիմության և քրդական կազմավորումների «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինյալ դաշինքը, որի կազմում կան արաբական և քրդական ջոկատներ, հսկողություն է հաստատել ռազմավարական կարևորություն ունեցող Տաբկա քաղաքի հանդեպ: Այդ մաիսն մայիսի 10-ին հայտարարել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» և Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, գրում է Deutsche Welle-ն: Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավորության վրա է Ռաքքայից, որը համարվում է Իսլամական պետության հիմնական հենակետը Սիրիայում: Տաբկայով է անցնում Ռաքքայի մատակարաման կարևոր ուղին: Տաբկան ԻՊ հսկողության տակ էր 2013-ից ի վեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |