Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակում կայունացման միտում կա

Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակում կայունացման միտում կա

PanARMENIAN.Net - Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն որոշակի կայունացման միտումներ կան: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:

«Վիճակը մի փոքր կայունացել է: Արյան մեջ թթվածնային հագեցվածության ցուցանիշը ստաբիլացել է: Լավացման աննշան միտում կա», - ասաց գլխավոր բժիշկը:

Երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---