ՊԵԿ ղեկավար. Ադրբեջանական խնձորը չի նկատվել, որովհետև կաշառք են տվել11 մայիսի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական խնձորը մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծելու հարցում մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսավորը, որը կաշառվելով թողել է՝ խնձորը մտնի հանրապետություն, այլև՝ կաշառողը, խնձոր ներկրողը, ինչպես նաև այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը՝ երևույթը գնահատելով «շատ բացասական»: «Ես թե մեր աշխատողների, թե ներմուծողների, թե վաճառողների ցինիզմը շատ վատ եմ գնահատում», - ասել է նա: Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ սահմանին ներկրվող «Իգլան» մաքսայինում նկատվել է, իսկ խնձորները՝ ոչ, Վարդան Հարությունյանը պատասխանել է՝ «Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել»: Նրա խոսքերով՝ ԱԱԾ-ի կողմից կատարված միջոցառումների արդյունքում այդ դեպքը բացահայտվել է, գործն էլ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում: «Այսօր ես չեմ կարող հրապարակել կոնկրետ անուններ, քանի որ նրանց մեղքն ապացուցված չէ, քննության փուլում է»,- նշել է Հարությունյանը: Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական ծագման խնձոր ներկրելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |