ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշումը11 մայիսի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը վերջնականապես հաստատել է Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզային ռեժիմ տրամադրելու որոշումը: Օրինագիծը հաստատվել է առանց քննարկման ըստ օրակարգի, գրում է ՈւՆԻԱՆ-ը: Որոշման մեջ ասվում է, որ «մուտքի արտոնագրերից ազատվում են Ուկրաինա մեկնող ԵՄ քաղաքացիներն ու Ուկրաինայի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները ԵՄ ուղևորվելիս»: Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 11-ին Բրյուսելում: Եթե ԵՄ ոչ մի պետություն դեմ չլինի որոշմանը, հարցը տեխնիկական քննարկման համար կդրվի ԵՄ Խորհրդի ոչ մասնագիտական նիստի հաստատմանը: Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի նախագահները փաստաթուղթը կստորագրեն մայիսի 17-ին, որից հետո այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի 20 օրից: Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան ԵՄ մուտք գործել ամեն 180 օրը մեկ 90 օրով՝ գործարար և զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև ընտանեկան գործերով: Առանց վիզայի ռեժիմը աշխատանքի իրավունք ԵՄ երկրներում Ուկրաինայի քաղաքացիներին չի տա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |