Creative Armenia բիզնես առաջնություն. Մասնակցելու է 50 թիմ, 20 մենթոր![]() 11 մայիսի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հայտարարում է Creative Armenia բիզնես առաջնության մասին: Առաջնությանը մասնակցելու է 50 թիմ, 20 մենթոր և 7 ժյուրիի անդամ: Creative Armenia բիզնես առաջնության նպատակն է խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և տրամադրել ռեսուրսներ ու մենթորություն ամենանորարարական ստարտափներին: Ծրագրի հիմնական նպատակներից է թիմերին դեպի շուկա արագ մուտք ապահովելը: Բիզնես առաջնությունը հնարավորություն կտա բացահայտել թիմի անդամների՝ թիմային աշխատանք կատարելու, ստարտափում իրենց տաղանդը ներդնելու և բիզնես մոդելը կյանքի կոչելու ունակությունը: Ծրագրին կարող են դիմել 18 և բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր ունեն ստարտափ գաղափար կամ արդեն ձևավորված նախաձեռնություն: Creative Armenia բիզնես առաջնությանը որպես մենթոր կարող են դիմել փորձառու մասնագետները, հաջողակ ձեռնարկատերերը, բիզնես ոլորտի ղեկավարները, խորհրդատուները կամ «հրեշտակ» ներդրողները, ովքեր ունեն ապագա ստեղծարար ձեռներեցների սերունդ կրթելու մեծ ցանկություն։ Creative Armenia բիզնես առաջնության մենթորները, օգտագործելով GriffinWorx®-ի կողմից ստեղծված գործիքակազմը, կաջակցեն ստարտափների մրցունակ բիզնես մոդելների ստեղծմանը: Երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքում ավելի քան 50 թիմից կընտրվի 7-ը, որոնք իրենց մշակած բիզնես մոդելները կներկայացնեն ժյուրիի անդամներին: 3 հաղթող թիմի անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2017թ. հունիսի 11-ին «Այբ» դպրոցում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2017թ. մայիսի 25-ը: Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է ապահովել մշակութային ու ստեղծարար ոլորտների աջակցությունը, ինչպես նաև նպաստել նրանց ներդրման մեծացմանը Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կայուն մարդասիրական, սոցիալ-տնտեսական զարգացման մեջ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |