Ռոստովի շրջանում ազգայնականները հայերի են ծեծել. Հայրը հաշմանդամություն ունի11 մայիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Ռոստովի շրջանում ազգայնականները հայազգի հոր և որդու են ծեծել ազգային հողի վրա: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել սովորական աշխատանքային օրում: Կարեն անունով տղամարդն իր բեռնատարով մեկնում էր պատվեր կատարելու: Իսկ առաքման հասցեում խորովածով և ալկոհոլով մի խումբ տղամարդիկ էին հանգստանում: Նրանց դուր չի եկել Կարենի արտաքինը և նրանք սկսել են վիրավորական արտահայտություններ բղավել նրա հասցեին ազգային պատկանելության հատկանիշով, գրում է privet-rostov.ru-ն: Որոշ ժամանակ Կարենին հաջողվել է զսպվածություն ցուցաբերել, սակայն խմած տղամարդիկ շարունակել են վիրավորել նրան, ինչին Կարենը պատասխանել է հայհոյանքով: Անմիջապես 15-հոգանոց խումբը հարձակվել է երիտասարդի վրա, սկսել է ծեծել ու դանակահարել է: Կարենը հասցրել է զանգահարել հորը: Երբ դեպքի վայր է եկել Կարենի հայրը, որը երկու ոտքերից զրկված հաշմանդամ է, նրա վրա էլ են հարձակվել՝ դուրս են քաշել մեքենայից, սկսել են ծեծել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: ՌԴ Ռոստովի մարզի ՆԳՆ վարչությունը հայտարարել է, որ փաստի առնչությամբ ստուգումներ կիրականացվեն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |