Արագածոտնում և Լոռիում հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակ կփորձարկվի11 մայիսի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ դրամի վնաս: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը: Ծրագրի իրականացումը հնարավորություններ կստեղծվի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարին առաջարկել էր ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել: 2016 կարկտահարությունից տուժել է մոտ 70 համայնքի բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար անհրաժեշտ է հատկացնել 506 մլն 622 հազար 700 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |