Գիտնականներ. Մարդու հոտառությունը չի զիջում շան ու առնետի հոտառությանը

Գիտնականներ. Մարդու հոտառությունը չի զիջում շան ու առնետի հոտառությանը

PanARMENIAN.Net - Նոյ Ջերսիի Ռութգերսի համալսարանի գիտնականները հայտարարում են, որ մարդու հոտառությունը ոչնչով չի զիջում շների կամ առնետների հոտառությանը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ կարողանում են բույրերի ավելի լայն շրջանակ տարբերել, քան կենդանիները:

Հետազոտության հեղինակ, վարքագծային և սիստեմային նյարդագիտության պրոֆեսոր Ջոն Մաքգանը պատմել է, որ մարդու թույլ հոտառության մասին տեսությունն առաջ է քաշել ֆրանսիացի գիտնական Պոլ Բրոկը: Նա բացատրել է դա նրանով, թե մարդկային ուղեղի սոխուկները, որտեղ մշակվում են հոտերը, փոքրացել են՝ հարմարվելու համար ճակատային հատվածների ընդլայնմանը: Մաքգանը համաձայն չէ, քանի որ հոտառության ցուցանիշը նեյրոնների քանակն է սոխուկներում, գրում է Svopi.ru-ն:

«Բանն այն է, որ հոտառությունը նույնքան զարգացած է մարդու մոտ, որքան մյուս կաթնասունների, ինչպիսիք են կրծողներն ու շները», -նշել է հեղինակը՝ հավելելով, որ մարդիկ կարողանում են մինչև 1 տրիլիոն հոտ տարբերակել:

Մարդկանց յուրահատուկ հոտառությունը մեծ դերակատարություն ունի նրանց կյանքում՝ ապահովելով շփումը, սոցիալականությունը և կյանքի ուղեկցի ընտրությունը:

Միևնույն ժամանակ գիտնականը նշել է, որ մարդու հոտառության սոխուկներն իրոք փոքր են: Սակայն, անկախ դրանց չափերից, քանակը հասնում է գրեթե 10 մլն: Ըստ Մաքգանի, մարդը շան պես կարող է շոկոլադի հետքով գնալ: Բացի այդ, եթե հոտառությունը մշտապես մարզել, այն ավելի կհզորանա:

Ավելի վաղ գիտնականները պնդում էին, թե կենդանիները շատ ավելի ուժեղ հոտառություն ունեն և ավելի շատ հոտեր են տարբերակում: Ֆրանսիացի գիտնական Բրոկը հայտարարել է, որ շների և առնետների համար հոտերը շատ ավելի մեծ նշանակություն ունեին, քան մարդու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---