Նոյեմբերի 13-ին Հայաստան է ժամանում Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը12 նոյեմբերի 2007 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Բուլղարիայի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին, Երեւանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության, իսկ Մշակութային կապերի հայկական միությունում` Հայ-բուլղարական բարեկամության խմբի անդամների եւ բուլղարական համայնքի ներկայացուցիչների հետ: ԲՀ վարչապետը կլինի նաեւ Մատենադարանում, Պ. Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում, Երեւանի կոնյակի գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի Գանձարան եւ Մայր տաճար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |