Փորձագետները Հայոց ցեղասպանության մասին. Թուրքերը հուսով են, որ ժամանակը կթուլացնի փաստարկներն ու հիշողությունը12 նոյեմբերի 2007 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում կարծիք կա, թե այժմ ամենապատեհ պահը չէ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քննարկման համար Իրաքում ստեղծված վիճակի եւ քրդերի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Ալեքսանդերը` մեկնաբանելով Ռեջեփ Թաիփ Էրդողանի այն ցանկությունը, որ «ԱՄՆ Կոնգրեսը մի կողմ դնի այդ բանաձեւը եւ ընդհանրապես դադարեցնի այդ բանաձեւի քննարկումները»: «Կարեւորն այն է, որ բանաձեւը սառեցվի: Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի գիտնականները եկան այդ եզրակացության: Դա ուղղակի Թուրքիայի կողմից փորձ է կասեցնել բանաձեւի ընդունումն այնքան ժամանակ, մինչեւ, որ, ի վերջո, կվախճանվեն Ցեղասպանությունը վերապրածները, եւ կծերանան նրանց երեխաները, ինչպես օրինակ, ես»,-ասել է պաշտոնաթող դիվանագետը: Պատմաբան Թաներ Աքչամը նշել է, որ բանաձեւը միաժամանակ եւ կարեւոր է եւ կարեւոր չէ: «Կարեւոր չէ, քանի որ դա կլինի հոգեբանական հաղթանակ եւ դրանով ոչինչ չի լուծվի: Կարեւոր է, որովհետեւ Թուրքիան պետք է հասկանա, որ սպառնալով իր քաղաքական ռազմավարական ուժով, նա չի լուծի իր խնդիրների ցուցակը: Օրինակ, Թուրքիան չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ, եթե երկրում պատմական իրադարձություններից խոսելը հանցագործություն է: Հիմարություն է կարծել, թե տարբերություն կա Հայաստանի հայերի եւ սփյուռքահայերի միջեւ: Նրանք բոլորն ասում են, որ Ցեղասպանություն գործածները պետք է ճանաչեն իրենց պատմությունը»,-գրում է Medill Mews Service-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |