Հայկական կոմիքսների առաջին ցուցահանդեսը Մոսկվայում՝ մայիսի 16-ին![]() 12 մայիսի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հայտնի նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսների ցուցահանդեսը կբացվի Մոսկվայում «ԿոմՄիսիա» պատկերապատման միջազգային փառատոնի շրջանակում: Ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 16-21-ը Մոսկվայի թանգարանում: Մայիսի 21-ին Մանգասարյանը վարպետության դաս կանցկացնի Ռուսաստանի Երիտասարդության համար պետական գրադարանում: «Տիգրան Մանգասարյանը չի վախենում լուրջ և կարևոր թեմաներ արծարծել: Նրա «Մինչ հոգիների աճուրդը (Ավրորա)» և «Լռություն. Հրաման Կոստանդնուպոլսին» գծանկարչական վեպերը պատմում են Հայոց ցեղասպանության մասին: Նկարիչն անդրադառնում է նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, 1990-ականների Հայաստանին, հայ մտավորականի կյանքին խորհրդային տարիներին»,-ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Նկարիչը նաև իր նոր աշխատանքները կներկայացնի, մասնավորապես, գերմանական համակենտրոնացման ճամբարներով անցած իր հոր կենսագրության մոտիվներով պատկերապատումը: Կազմակերպիչների հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական պատկերապատումը թվում է իրենց զարմանալի ու բազմակողմ մի երևույթ, որն արժանի է ուշադրության և հանդիսատեսի սիրուն: Ցուցահանդեսին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Կուբայի, ԱՄՆ, Սերբիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |