Փաշինյան. Ոստիկանությունը չի զննել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը![]() 12 մայիսի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու դեպքից հետո ոստիկանությունն այնտեղ զննում չի իրականացրել: Այս մասին լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Մայիսի 11-ի երեկոյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20.000 դրամներ: «Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին», - գրել էր նա։ Փաշինյանը հայտնել է, որ դեպքը տեսանկարել էր «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանը: Երբ շտաբի աշխատակիցները նկատել էին նրան, խլել էին հեռախոսն ու ջնջել մի քանի տեսանյութ, բացի մեկից: «Տեսանյութից երևում է, որ մարդիկ ցուցակով կանչվում էին, ըստ անուն-ազգանունների գումար էին ստանում, դուրս էին գալիս՝ ստանալով քվեաթերթիկ կամ դրան նման թուղթ: Ողջ գիշեր անցկացրել ենք նշված շտաբի մերձակայքում, որտեղ քննչական գործողություններ էին ընթանում: Իմ տպավորությունն է, որ ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժին, որպես այդպիսին, գոյություն չունի։ Գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ, որոնք ուղղակի սնվում են պետական բյուջեից: Այդ բաժինը պետք է ցրվի, եթե ուզում ենք ունենալ ոստիկանություն», - ասել է Փաշինյանը: Նա հավելել է. «Դեպքի վայր ժամանելու պահից ոստիկանության առաջին խնդիրը եղել է այնպես անել, որ բոլորս հեռանանք տարածքից՝ ոստիկանության բաժին գալու պատրվակով: Ուզում էին խուսափել շտաբը զննության ենթարկելուց, քանի որ մենք պահանջեցինք, որ զննվի մեր ներկայացուցչի, լրագրողի ներկայությամբ: Երբ ասացինք, որ մեր ներկայությամբ պետք է զննվի, միանգամից նրանք որոշեցին, որ սեփականատիրոջ քունը տանում է և նա պետք է գնա քնելու: Քրեական հետախուզության պետը, հսկող դատախազը, բոլորը ներկա են՝ այդ մարդն ասում է՝ ես առավոտ գործի եմ, գնում եմ քնելու, ունեմ քնելու իրավունք: Ոստիկանությունը կնքեց տարածքը, մենք էլ մեր կնիքը դրեցինք: Գիշերը մենք այնտեղ հերթապահություն ենք իրականացրել: Ես չեմ կարող վստահ լինել, որ ներսում ինչ-որ բան կա, բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ այն տեղ կա թաքցնելու բան»: Լրագրողների հետ զրույցից հետո ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում են հանձնել՝ պահանջով, որ Հանրապետական կուսակցությանն արգելվի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |