ՀՀ-ում առաջին անգամ Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ կանցկացվի![]() 12 մայիսի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանում 1-ին անգամ կանցկացվի Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ գավաթին կմասնակցեն երկու և մեկ տեղանի շարժիչով պարամոտորներ և պարաթրայքեր: «Գավաթին կմասնակցի 10 մարզիկ, որոնցից 4-ը՝ Ռուսաստանից»,- նշեց նա՝ հավելելով, որ կմասնակցեն նաև Հայաստանի նորաստեղծ շարժիչային պարապլաներային դպրոցն ավարտած օդաչուներ, որոնցից են Արման Սաղաթելյանը, Հմայակ Պետրոսյանը, Արմեն Սարկիսյանը և այլք: Սարգսյանը տեղեկացրեց, որ ժյուրին ևս միջազգային է լինելու՝ Ալբերտ Ալեքսեևը ՌԴ-ից և ևս մեկ մրցավար ՀՀ-ից: Գավաթը կանցկացվի Եղվարդի հարևանությամբ գտնվող հատուկ պատրաստված թռիչքուղու վրա (Եղվարդի լիճ): Բուն թռիչքները կսկսվեն ժամը 17:00-ից հետո: Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին, մասավորապես նրանց, ում համար երկինքը տարերք է, հրավիրում են ականատես լինելու մրցումներին: 2015-ին և 2016-ինՀայաստանում կայացել են Պարապլաներային թռիչքների միջազգային մրցումներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |