Հետազոտություն. Հայերի 42%-ը հակաբեղմնավորիչների օգտագործումն անբարոյական է համարում![]() 12 մայիսի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայերի 42%-ը հակաբեղմնավորիչների օգտագործումն անբարոյական է համարում: Այդպիսի տվյալներ են բերվում Pew Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած սոցիալական հայացքների ու բարոյականության նոր հետազոտությոն մեջ: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 18 երկրում առաջարկվել է գնահատել հանրության շրջանում ընդունված վարվելակերպի տարբեր դրսևորումներն ըստ «բարոյապես ընդունելի», «անբարոյական» կամ «բարոյականության հարցերին չառնչվող» լինելուն: Հայաստանում հարցման մասնակիցների 96%-ն անբարոյական է համարում թմրանյութերի օգտագործումն ու մարմնավաճառությունը, իսկ 42%-ը նշել է, որ դեմ է հակաբեղմնավորիչների օգտագործմանը: Վրաստանում և Էստոնիայում, օրինակ, այդ ցուցանիշը 36% և 5% է համապատասխանաբար: Հարցման մասնակիցների 56%-ը նշել է, որ հղիության արհեստական ընդհատումը բոլոր դեպքերում կամ մեծամասամբ պետք է օրինականացված լինի, այդպիսի պատասխան տվածների մեծամասնությունը կանայք են: Մինչդեռ, հարցվածների 69%-ն աբորտը համարում է անբարոյական: Հարցման մասնակիցների 67%-ը հայտարարել է, որ գերադասում է այնպիսի ամուսնություն, որտեղ զույգը կիսում է տնային աշխատանքը, հոգածությունը երեխաների մասին և տնային պարտականությունները: Սակայն, 82%-ը համարում է, որ կինը պետք է միշտ ենթարկվի ամուսնուն: Կանայք շատ ավելի հազվադեպ են համամիտ եղել այս գաղափարին: Հարցման մասնակից 18 երկրից 12-ի մասնակիցների մեծամասնությունը համաձայն է այն պնդմանը, որ կանայք բարոյական պատասխանատվություն են կրում հանրության առջև և պետք է երեխաներ լույս աշխարհ բերեն: Հայաստանում այդ կարծիքին է հարցվածների 82%-ը: Բացի այդ, հայերի մեծ մասը՝ 53%-ը, համարում է, որ տղամարդիկ աշխատանք ստանալու ավելի շատ իրավունք ունեն աշխատատեղերի սահմանափակ լինելու դեպքում, քան կանայք: Ընթերցեք նաև. ՀՀ-ն առավել հավատացյալ, ռուսամետ ու ԽՍՀՄ-ը կարոտող երկրներից Photo. ThinkProgress ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |