Զանգվածային հարսանիք Հալեպում. 30 զույգ է ամուսնացել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում, որը վերադառնում է խաղաղ կյանքի, վերջին 6 տարում առաջին անգամ զանգվածային հարսանիք է կազմակերպվել: Ամուսնացել է միանգամից 30 զույգ: Ամուսնացել են Սիրիայի բանակի զինծառայողներն ու նրանց ընտրյալները: Հարսանեկան թափորը մոտոցիկլավարների ուղեկցությամբ անցել է գլխավոր փողոցներով և մի ամբողջ թաղամաս է զբաղեցրել, գրում է 1tv.ru-ն: Հարսանիքը Սիրիայում բավականին ծախսատար է, ուստի երիտասարդ զույգերին աջակցել է Սիրիայի կառավարությունը: Փեսացուները արարողությանը ժամանել են անմիջապես առաջնագծից, ուստի կոստյումների փոխարեն համազգեստ էին կրում: Հալեպի միջնաբերդ հարսնացուներին ձեռքերի վրա են տարել՝ դա ավանդույթ է: Աղջիկները հատկապես երկար էին պատրաստվել՝ ճոխ զգեստներն իրենց ձեռքով են կարել մի քանի ամիս շարունակ: Իսկ տոնակատարությունը կտևի գրեթե մեկ շաբաթ: Զանգվածային հարսանիքն արդեն անվանել են նոր հույսի և հաղթանակի խորհրդանիշ: Ավելի վաղ Հալեպի իշխանությունները սկսեցին փախստականներին Ջիբրին ճամբարից վերադարձնել իրենց գյուղերը, որոնք ազատագրվել են ԻՊ գրոհայիններից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |