«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը՝ Անգլիայի առաջնության ապրիլի լավագույն մարզիչ12 մայիսի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի առաջնությունում ապրիլ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել: Նրա թիմը ապրիլի ընթացքում 6 հաղթանակ է տոնել, 16 գնդակ է ուղարկել դարպասը, իսկ բաց է թողել միայն մեկ գնդակ, տեղեկացվում է Պրեմիեր լիգայի Twitter-ի միկրոբլոգում: Մաուրիսիո Պոչետինոն արգենտինացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ է, ով այժմ անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչն է։ Որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նրա ֆուտբոլային կարիերան տևել է 17 տարի, որից 10-ը «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել Լա Լիգայում։ Պոչետինոն իր մարզչական կարիերան սկսել է 2009 թվականի հունվարին՝ մարզչական պայմանագիր ստորագրելով «Էսպանյոլի» հետ։ Մրցաշրջանի կեսից ակումբը ստացավ 18-րդ հորիզոնականում և հաղթելով 8 խաղերից 7-ում, այն ավարտեց 10-րդ հորիզոնականում։ 2013 թվականի հունվարի 18-ին Պոչետինոն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա՝ պայմանագիր ստորագրելով «Սաութհեմփթոնի» հետ։ Անգլիայում իր առաջին խաղը «Էվերթոնի» հետ էր, որն ավարտվեց 0-0 հաշվով։ 2014 թվականի մայիսի 27-ին հինգ տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտենհեմ Հոտսպուրի» հետ՝ դառնալով վերջին 12 տարվա ընթացքում լոնդոնյան ակումբի 10-րդ մարզիչը։ Նա «Տոտենհեմում» բացահայտեց Հարի Քեյնին, Դելե Ալիին և Էրիկ Դայերին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |