Ջեքի Չանն ու Ստալոնեն միասին կնկարահանվեն նոր ֆիլմում![]() 12 մայիսի 2017 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասաններ Ջեքի Չանն ու Սիլվեսթր Ստալոնեն միասին կնկարահանվեն նոր մարտաֆիլմում: Կինոֆիլմի ռեժիսորը կլինի Սքոթ Վոգը, հայտնում է ՏԱՍՍ-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով: «Էքս-Բաղդադ» (Ex-Baghdad) կինոնախագծում Չանն ու Ստալոնեն գլխավոր դերերը կկատարեն: Ֆիլմը կպատմի հատուկ նշանակության ուժերի երկու նախկին մարտիկի մասին, որոնք Բաղդադում ուղեկցում են «մահվան ճանապարհով» քաղաքացիական մի խումբ անձանց մինչև անվտանգ «Կանաչ գոտի»: Հեղինակները հուսով են, որ կինոֆիլմը ուշադրության կենտրոնում կհայտնվի ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև այլ երկրներում, քանի որ 63-ամյա Չանը և 70-ամյա Ստալոնեն նախկինի պես մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում: Ֆիլմի բյուջեն 80 մլն դոլար է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |